2014-ի հունվար-դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 839 մլրդ 758 մլն 300 հազ. դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 349 մլրդ 986 մլն 300 հազ. դրամ՝ ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
ՌԴ-ից Հայաստան ուղղվել են 306 մլրդ 852 մլն 900 հազ. դրամի չափով ներդրումներ, ինչը գերազանցում է այլ երկրներից կատարված ներդրումների չափը: Երկրորդ երկիրը Կիպրոսն է՝ 152 մլրդ 773 մլն 300 հազ. դրամ, երրորդ տեղում՝ Գերմանիան՝ 115 մլրդ 169 մլրդ 700 հազ. դրամ:
2014 -ին ԱՄՆ-ից տնտեսության իրական հատվածում կատարվել է 3 մլրդ 468 մլն 100 հազ. դրամի ներդրում: Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերը հիմնականում ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը՝ 278 մլրդ 388 մլն 800 հազ. դրամ, հիմնային մետաղների արտադրությանը՝ 105 մլրդ 204 մլն 400 հազ. դրամ, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման տարբեր ճյուղերում՝ 102 մլրդ 460 մլն դրամ և այլն: